Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Վերափոխումների և բարեփոխումների հաստատուն ճանապարհով (տեսանյութ)

Իրավունք

2012 թվականը ոստիկանության համար աննախադեպ էր ոչ միայն բարեփոխումների ծավալով ու նորարարությամբ, այլև ծրագրերի շարունակականությամբ, որոնց մի մասը կամբողջանա այս նոր տարում, մյուսներն ավելի հեռուն կգնան, քանի որ կառույցին ոչ միայն արդիական, այլև ապագայինը լինելու խնդիր է առաջադրվել:

Շատ բան փոխվեց այս ընդամենը մեկ տարում: Եվ սա՝ ոչ միայն ներսից, այլև՝ դրսի հայացքով: Ի վերջո, հասարակությանը ծառայելու կոչված կառույցի աշխատանքը գնահատողը նույն հասարակությունն է: Եվ այսօր ոստիկանության հանդեպ հանրային վերաբերմունքի դրական փոփոխությունը, վստահության որոշակի աճը վկայում են, որ համակարգի բարեփոխման ռազմավարությունը ճիշտ էր նաև մարտավարական արտահայտություններում: Բոլոր հաշվետվություններից ու վիճակագրություններից ավելի՝ քաղաքացու աչքն է գնահատում՝ ոստիկանության աշխատանքում փոփոխություն կա՞, թե՝ ոչ, և գնահատականի անկեղծությունն է հուշում՝ արդյունավե՞տ են ընտրված ճանապարհն ու ընթացքը: Հասարակության արձագանքը ոստիկանության կերպարի ու աշխատաոճի փոփոխություններին դեռևս միանշանակ չէ, բայց այն, որ ոչ վաղ անցյալում արտասահմանյան կինո կթվար, այնքան սովորական է դարձել, որ մարդիկ սկսել են չնկատել, արդեն իսկ արձագանք է ու՝ ոգևորող արձագանք:

Սովորական է, երբ սովետական կինոյի կերպար «գայիշնիկին» վարժված մեր աչքը այսօր տրանսպորտային հոսքը կարգավորող ու վերահսկող ՃՈ պարեկի մեքենան է տեսնում, որ նեղվածք ու կիսամութ անձնագրային բաժանմունքներին փոխարինել են ընդարձակ ու լուսավոր սրահները՝ ժպտադեմ աշխատակիցներով, պրոֆեսիոնալ աշխատանքով, ժամանակակից սպասարկմամբ, որ տեղամասային տեսուչին ոչ թե պետք է սպասել, հաճախ՝ երկար ու անպտուղ, այլ ճանաչել համացանցի տեղեկատվության ու շենքերի մուտքերում փակցված պաստառների միջոցով, նաև իմանալ հեռախոսահամարն ու աշխատավայրը: Իսկ սպայական հատուկ գումարտակի ծառայությունն արդեն այնքան սովորական է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար, որ կարծես տասնամյակներ շարունակ այդպես էլ եղել է: Եվ անսովոր չի թվում առաջիկա ամիսներին նաև մարզային կենտրոններում նույնպիսի ստորաբաժանումներ ունենալու ծրագիրը:

Նույնը կարելի է ասել փողոցների գծանշման ու լուսացույցների տեղադրման մասին: Անցնող տարում միայն Երևանում տեղադրվել է 2200 ճանապարհային նշան, կատարվել է 2.125.920 գծամետր ճանապարհային գծանշում, 12 խաչմերուկ կահավորվել է ժամանակակից լուսադիոդային լուսացույցներով, նախկինում չկարգավորվող խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ: Ընդ որում, միանգամայն նոր եղանակներով, գույներով ու լուսավորությամբ իրականացված գծանշումը արդեն իսկ արժանացել է հասարակության դրական արձագանքին, ինչը աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվացնելու կարևոր խթան է:

Տարվա ձեռքբերումներից են նաև արագաչափ ու տեսադիտարկման սարքերը, որոնց կիրառումը ոչ միան հեղափոխություն է երթևեկության անվտանգության ապահովման, այլև օրինահարգ ու բարեկիրթ քաղաքացու, մեծ հաշվով՝ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Նույն նպատակին է միտված նաև ուժեղացված ծառայության կազմակերպումը դպրոցամերձ տարածքներում…

Կրկնենք. այս փոփոխությունները ընդգրկուն ռազմավարության մարտավարական արտահայտություններն են: Ռազմավարություն, որի դրույթները հանրապետությանՆախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ոստիկանությունում ունեցած հանդիպման ժամանակ: Իսկ ծրագրի իրականացումը սկսվեց համակարգի կադրային բարեփոխությամբ, քանզի հստակ գիտակցվում էր՝ նոր ոստիկանություն կարող են ստեղծել միայն գաղափարի հավատավորները: Եվ անցնող տարին հաստատեց այս մարտավարության իրավացիությունը:

Ոստիկանության գործը ծառայությունն է՝ քաղաքացուն, օրենքին, երկրին: Իսկ ծառայել կարող է միայն նվիրյալը, իր գործը որպես առաքելությունընկալողը: Հակառակը չի լինում, հակառակը անընդունելին է, մերժելին է, արդեն իսկ մերժվածն է՝ քաղաքացու և հասարակության կողմից: Այս սկզբունքի գիտակցման և ամրագրման խնդիրը առանցքային դարձավ տարվա ընթացքում ոստիկանության պետի հրավիրած խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների, զրույցների ընթացքում: Այս իրողությունը պետք է հասցվեր ողջ անձնակազմին՝ բարձրաստիճան սպայից մինչև շարքայինը: Եվ հասցվեց՝ նշանակետ ունենալով հատկապես Ճանապարհային ոստիկանությունը, Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումները և արտաքին ծառայությունը, ոլորտներ, որտեղ ոստիկանն ամեն օր և ուղղակիորեն է առնչվում քաղաքացու հետ:

Ազնիվ ու արհեստավարժ ծառայություն հասարակությանը, բարեկիրթ ու բանիմաց ոստիկան, թափանցիկ, հրապարակային գործունեություն. ահա ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման գրավականները: Առանցքային է հատկապես թափանցիկաշխատելու սկզբունքը:Դրա իրականացմանն էր ուղղված մի այնպիսի անսպասելի ու անսովոր քայլ, ինչպիսին տեսախցիկների տեղադրումն էր անձնագրային բաժանմունքներում և հաշվառման-քննական բաժնում: Դրանց միջոցով քաղաքացին ոստիկանության կայքէջում ոչ միայն ուղղակի կարող է տեսնել, այլև վերահսկել աշխատանքը:

Փակ համակարգի կարծրատիպը կոտրելու մյուս հանգրվանը համայնքային ոստիկանության կազմավորումն էր: Համայնքային ոստիկանությունը հենց հասարակական ոստիկանությունն է, ժողովրդի՛ ոստիկանությունը: Հենակետերում ծառայություն են կատարում երիտասարդ, նորովի մտածող, վստահելի՛ ոստիկաններ, որոնց մարդիկ դիմում են իրենց խնդիրներով, խորհուրդներով, առաջարկներով, գալիս են պարզապես զրուցելու այլևս իրենց համայնքի անդամ-ոստիկանի հետ:

Համայնքային ոստիկանությունն ու «Հրեշտակների գումարտակը» ապագայի ոստիկանության նմուշն են, և այն, որ ոստիկանության պետը անձամբ է մասնակցում հենակետերի բացմանը, զրուցում ծառայողների ու բնակիչների հետ, բացատրում համայնքային ոստիկանության խնդիրներն ու նշանակությունը, վկայում է, որ գործընթացը շարունակվելու և խորանալու է:

Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հանգուցային ուղղություններից է անչափահասների հետ տարվող աշխատանքը: Տարվա ընթացքում ոստիկանության ամենատարբեր ծառայությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունեցել հանրապետության դպրոցներում, դասախոսություններ կարդացել, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, երեխաներն էլ իրենց հերթին այցելել են ոստիկանության բաժիններ, ծանոթացել իրավապահների աշխատանքին, պարեկախմբերի հետ մասնակցել շրջայցերի: Իսկ մյուս տարի նախատեսվում է վերսկսել «Տեսուչը դպրոցում» ծրագիրը և ընդլայնել հանդիպումների աշխարհագրությունը՝ արդեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում…

Միայն այսպես՝ փոխճանաչման ու փոխվստահության հիման վրա է իրողություն դառնում «Ոստիկանն իմ պաշտպանն է» նշանաբանը:
Տարվա ընթացքում ակնառու փոփոխություն է կրել նաև արտաքին ծառայության աշխատանքը: Հատուկ սպայական գումարտակի և պարեկային կարգախմբերի նորովի ներկայությունը մեր կյանքում արդեն իսկ տեսանելի ու գնահատված է հասարակության կողմից, իսկ հասարակական կարգի պահպանմանն ուղղված՝ օրերս կազմակերպված միջոցառումը վկայությունն է ոստիկանության այդ գործառույթի արդիականացման ու հրապարակային գործունեության:

«Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային անկարգություններիկանխման և խափանման» թեմայով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով, ինչը մեկ անգամ ևս վկայեց, որ ոստիկանությունը բաց է հասարակության համար, ավելին՝ ակնկալում է քաղաքացիների աջակցությունըհասարակական կարգի պահպանման գործում, իսկ «Ուժի ցուցադրումով բացառել ուժի կիրառումը» նշանաբանը բխում է նախևառաջ հասարակության շահերից, քաղաքացու՝ խաղաղ, ապահով, օրինավոր պայմաններում ապրելու ցանկությունից:

Այս խորքային գործընթացները դրական գնահատվեցին հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կառույցների կողմից: Համագործակցության դաշտն ընդլայնվեց ու խորացավ: Ոստիկանության նախաձեռնությամբ տասնյակ կլոր սեղաններ կազմակերպվեցին՝ ուղղված գործող օրենսդրության մի շարք դրույթների քննարկմանն ու արդիակացմանը: Հուշագիր ստորագրվեց հանրապետության փաստաբանների պալատի հետ, ինչը արդեն իսկ նպաստում է նախաքննության փուլում քննչական մարմինների և փաստաբանների համագործակցված աշխատանքին:

Տարին աննախադեպ էր նաև աշխարհի տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ փոխգործակցության առումով՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:

Օտարերկրյա բազմաթիվ կառույցներ ու կազմակերպություններ ընդառաջ եկան բարեփոխումների ընթացք որդեգրած ոստիկանությանը: Համագործակցության տասնյակ առաջարկներ եղան,համատեղ ծրագրեր առաջադրվեցին, որոնց մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է, մյուսները նույնպես, վստահ ենք, իրականություն կդառնան:

Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտական ներկայացուցչությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը, ապա այն վերաճել է իրական գործընկերության և բարեկամության: Դրա վկայությունն են բազմաթիվ հանդիպումները այդ հաստատությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ և նախանշված ու արագորեն իրողություն դարձած ծրագրերը՝ բարենորոգված ու տեխնիկապես հագեցված կրթահամալիր, նորաբաց հրաձգարան, ժամանակակից պաշտոնական կայքէջ, սեմինարներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, սոցհարցումներ բնակչության շրջանում՝ ոստիկանության գործունեության իրական պատկերն ու օբյեկտիվ գնահատականը տալու նպատակով…

Թվարկումը կարելի է շարունակել, բայց դարձյալ կիսատ կլինի, քանի որ համագործակցությունն այս ոլորտներում դրվագային չէ, այլ ընդգրկուն ծրագիր, որն իր շարունակությունն է ունենալու նաև նոր տարում և առաջիկա տարիներին:

Բարեփոխումները ոստիկանության գործունեության մի շերտն են միայն, որին զուգահեռ շարունակվում է հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի ամենօրյա աշխատանքը: Հայացքը՝ որքան ներկային ու ապագային, նույնքան էլ անցյալին է ուղղված, և թափ է տրվում տասնամյակների վաղեմություն ունեցող քրեական գործերի փոշին: Այդպիսի բազմաթիվ գործեր բացահայտվեցին անցած տարում, տասնյակ հետախուզվողներ հայտնաբերվեցին՝ այդ փաստով իսկ ամրագրելով այն իրողությունը, որ «արտոնյալ» հետախուզվողներ չկան և օրենքի առաջ բոլորը հավասար են…

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր գործառույթները և ընդլայնումդրանց սահմանները՝ պայքարելով ապօրինի ծառահատումների դեմ, օգնելով, որ իր դժվար ապրուստը վաստակող շինականն անկորուստ իրացնի բերքը, աջակցելով գայլերից իր հոտը պաշտպանող գյուղացուն, կարգի հրավիրելով տարատեսակ գոռոզամիտներին, որոնք թիկնազորերով ու շարասյուներով փորձում են օրենքի և հասարակության հանդեպ իրենց իբր գերազանցությունը ցուցադրել…

Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները և ավելին է անում: Վկա՝ անճանաչելիորեն նորոգ ու նորացած կենտրոնական մասնաշենքը, «Դինամոյի» հարմարավետ մարզադահլիճները, նորաբաց հենակետերն ու անձնագրային բաժանմունքները, շինարարական ծավալուն աշխատանքը ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում…

Ոստիկանությունը մի՛շտ է իրականացնելու իր գործառույթները՝ նշանակետ ունենալով պայքարը հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի պահպանումը, օրենքի գերակայության ամրագրումը: Եվ հատկապես՝ նոր ոստիկանի ձևավորումը: Ոստիկան, ում համար գործը նվիրում է, ծառայությունը՝ առաքելություն, համազգեստը՝ պատիվ:

Ուշագրավ է, որ ոստիկանությունը տարին եզրափակում է հենց նոր համազգեստի հայտով: Համազգեստ, որը ոչ միայն նոր է, գեղեցիկ ու հարմարավետ, այլև խորհրդանշական, քանզի հանրությանը ներկայացվելով այս տարեվերջին՝ շրջանառության մեջ է մտնելու 2013 թվականին՝ խորհրդանշելով ոստիկանության բարեփոխման շարունակականությունը, անշրջելիությունը, ապագայի ոստիկանությունն այսօր հիմնելու գերխնդրի իրականացման հետևողականությունը:

Եվ մի օր հայ ոստիկանը իր նոր արտաքինով ու համարժեք ներքինով կդառնա մեր հասարակության ամենասովորական անդամը, մեր հզոր ու զարգացած պետության, օրենքի և օրինականության պաշտպանը, ու դա կլինի ոչ թե ֆանտաստիկ, այլ ամենասովորական վավերագրական կինո:

ՀՀ ոստիկանություն 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված