Մշակվել է «Հայաստան 2012-15թթ. երկրի առաջնահերթությունների ծրագիրը»
Տնտեսություն
ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում մշակվել է «Հայաստան 2012-15թթ. երկրի առաջնահերթությունների ծրագիրը», որում առաջնահերթ է համարվում ՊԳԿ-ի աջակցությունն՝ ուղղված Հայաստանի կառավարության Ազգային զարգացման ռազմավարություններում ամրագրված զարգացման նպատակների իրագործմանը:
Փաստաթղթում առաջնահերթ ուղղություններ են համարվել անասնապահությունը, կենդանիների առողջությունը, սերմնաբուծությունը, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացումը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը և գյուղատնտեսական հաշվառումը:
Նշված փաստաթուղթը առաջիկայում կստորագրվի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում, ՊԳԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում