Վահագն Չախալյանն ազատ կարձակվի. նրա փաստաբանը պարզաբանում է
Իրավունք
Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը վաղն ազատ է արձակվելու: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը:
Ոսկանյանի խոսքերով՝ համաներման ցուցակում կա նաև Չախալյանի անունը. «Իմ տեղեկություններով՝ ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ջավախահայ քաղաքական գործիչ Վահանգն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Ախալցիխեի առաջին ատյանի դատարանում: Չախալյանը դատապարտվել է զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգը խախտելու, իշխանության ներկայացուցչի հանդեպ խուլիգանության, զենքի եւ զինամթերքի ձեռք բերման ու պահման համար: 5000 լարի եւ 2000 լարի (համապատասխանաբար) տուգանքների դատապարտվեցին Վահագն Չախալյանի հայրն ու կրտսեր եղբայրը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում