ՊԿՊ-ների աճուրդ` 500 մլն դրամ ծավալով
Տնտեսություն
Հունվարի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13234123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը' 1 մլրդ 793 մլն 660 հազար դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 741 մլն 660 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը' 52 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 487 465 671 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 10.1723 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬ունը' 10.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում