Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին
Իրավունք
2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն՝ երեկ կալանավայրից ազատվել են մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը ձերբակալվել էին 2010-ին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտել էին 11 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, ազատ արձակվելուց հետո հարազատների ուղեկցությամբ նրանք Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում