Գագիկ թագավորի արձանի գլուխը «կերել» են․ Մեսրոպ Մանուկյան
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյան-ին շարքից։ Նիկո՛լ Փաշինյան, բա իմացա՞ք, որ Ձեր ոչուբարովները «կերել» են Գագիկ թագավորի արձանի գլուխը:
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու կրում պատասխանատվություն, որ Գագիկ թագավորը պատկերասրահի ոչ մի արձանի չի ուղորդել ցույցերի մասնակցել․․․Գագիկ թագավորը նախկին չի, ի՞նչու եք արձանն ավիրել
Նման կերպ էլ երկիրն է կառավարվում»։
Մեսրոպ Մանուկյանի խոսքով Ազգային պատկերասրահի մուտքի մոտ տեղադրված Գագիկ թագավորի կավե արձանը վնասել են, երբ այն լվացել են։ Պատկերասրահից Մանուկյանին հայտնեցին, որ արձանը տարել են վերանորոգման։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան