2-ամյա երեխայի մահվան գործով կատարվում է նախաքննություն
Իրավունք
Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան հետ կապված՝ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության և կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Լիա Միսակյանը «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Դեղամիջոցներ ընդունելուց հետո փոքրիկն իրեն լավ է զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատթարացել է և երեխան մահացել է:
Երեխայի հայրն աղջկա մահվան հարցում մեղադրում է բժիշկներին: Նրա կարծիքով՝ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել, որոնք բավարար ուշադրություն չեն դարձրել երեխային և ժամանակին ճիշտ ախտորոշում չեն տվել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում