Գյումրեցի 15-ամյա տղայի մոտ ներարկիչներ են հայտնաբերվել
Իրավունք
Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ' «Դիմեդրոլ», «Անալգին» դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ և մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում