Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին 

«Քեթրին գրուպ» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամի չափով

Տնտեսություն

Այսօր՝ հունվարի 24-ին, ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10 մլն դրամ տուգանք:

Դեռևս նախորդ տարվա մայիս ամսից Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել պարարտանյութերի շուկայում

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի մայիսին, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած՝ վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռքբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ՝ տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:

«Քեթրին գրուպ» ընկերությունը վաճառքի գինը բարձրացրել է 600 դրամով, այն դեպքում, երբ ապրանքի ինքնարժեքը ավելացել է ընդամենը 200 դրամով:

Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար, վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել տվյալ շուկայում: Հետևողականորեն իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ՝ գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:

Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:

Խախտումն ամբողջությամբ վերացված է. Ներկայումս ընկերության վաճառքի գները համահունչ են ձեռքբերման գներին

Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ

խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:

Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ:

Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, երկրի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևորելով ոլորտը, զգուշացրեց, որ որ այս ոլորտում գործող ընկերությունների վարքագիծը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում և կրկնակի չարաշահումներ բացահայտելու դեպքում նրանք կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Ամենադիտված