Դոլարի փոխարժեքը նվազում է
Տնտեսություն
ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր` հունվարի 24-ին դոլարը փոքր ինչ զիջել է հայկական դրամին` էժանանալով 0.06 %-ով: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.90 դրամ:
Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 6.8 մլն դոլար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարունակվում է փողի բազայի կրճատումը, առավել հավանական է, որ առաջիկա օրերին դոլարը ոչ թե թանկանա, այլ շարունակի էժանանալ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը 387 դրամն է, վաճառքինը` 389 դրամը


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում