ՔԿ նախագահը՝ Հովհաննավանքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Հասարակություն
Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրավապահ մարմինները ստացել են հանցագործության մասին հաղորդում, սակայն այն ներկայացված է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այլ փաստաբանների կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:
«Որքան տեղյակ եմ՝ հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ Մայր Աթոռից։ Եթե չեմ սխալվում, հաղորդումը ներկայացրել են փաստաբանները։ Այդ հաղորդումը ընթացք է ստացել օրենքով սահմանված կարգով»,- նշեց պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այս փուլում քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Այս պահին, ճիշտ ասած, որքան գիտեմ, վարույթ չի բացվել»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել