33-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նա սեպտեմբերի 15-ից հետախուզման մեջ էր
Հասարակություն
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Ամիրյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տարել 33-ամյա մի երիտասարդի։ Նա սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
`


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)