Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը
Հասարակություն
Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևեր խորհրդի ժողովում, որը մեկնարկել է երեկ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է, մի քանի օր է տևելու, սովորաբար՝ կախված օրակարգից, 4-5 օր է տևում։ Քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են»,- նշել է Տեր Եսային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)