ՄԻՊ-ն արձագանքել է Տիգրան Առաքելյանի նամակին
Իրավունք
Այսօր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բաց նամակ էր հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին իր խցակից ընկերոջ Սերոբ Մխիթարյանի վերաբերյալ, ով հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ է կատարել:
Տիգրան Առաքելյանը նամակում պատմել է, որ բանտարկյալին գտել են լոգարանում կախված. «Փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, և սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել»,- գրված էր նամակում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Lurer.com-ին տեղեկացրին, որ աշխատակազմի արագ արձագանքման խումբն արդեն իսկ մեկնել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու դատարապարտյալին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում