Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրո 

Ո՞վ կարող է մատուցել պատարագ. օծումը քահանայի սեփականությունը չէ. Սամվել դպիր Գրիգորյան

Հասարակություն

Սամվել դպիր Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«1) Ս.Պատարագ կարող է մատուցել միայն ձեռնադրված քահանան։

2) Աշխարհականի կողմից նման գործողությունն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ապօրինություն է և ընդունված կարգի անթույլատրելի խախտում։

3) Կարգալույծ քահանան դասվում է աշխարհականների շարքին:

4) Աշխարհականի կողմից Պատարագ մատուցելու փորձը գայթակղություն է, քանի որ նա մոլորեցնում է հավատացյալներին՝ ստիպելով նրանց հավատալ, թե իրական խորհուրդ է կատարվում, մինչդեռ այն լիովին անվավեր է և իր մեջ որևէ աստվածային Խորհուրդ չունի։

5) Գայթակղությունն ըստ Սուրբ Ավետարանի ծանրագույն մեղք է. «Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր» (Ղուկ. 17:1-2):

6) Կարգալույծի (աշխարհականի) կողմից Պատարագի իմիտացիան վնասում է Եկեղեցու Նվիրապետական Կարգը՝ կազմաքանդելով հավատացյալ հոտի վստահությունը եկեղեցական աստիճանակարգության և Առաքելական Հաջորդականության նկատմամբ։

7) Կարգալույծի (աշխարհականի) կողմից Պատարագի իմիտացիան Եկեղեցու հանդեպ անհնազանդության և պառակտման ծանրագույն մեղք է: Այդ արարքը ուղղակիորեն խախտում է բոլոր Առաքելական և Տիեզերական Ժողովների կանոնները, որոնք հստակորեն սահմանում են, թե ով և ինչպես կարող է կատարել Խորհուրդները, այդ թվում մատուցել Ս.Պատարագ:

8)Առաքելական Կանոնները և «Կանոնագիրք Հայոցը» դատապարտում են նրանց, ովքեր ապօրինի կամ առանց եկեղեցական իշխանության լիազորության հավակնում են հոգևոր պաշտոնի կամ գործողությունների։

9) «Կանոնագիրք Հայոցը» խստագույնս է անդրադառնում այն հոգևորականներին, ովքեր կարգալուծությունից հետո կհամարձակվեն մոտենալ երբեմն իրենց վստահված ծառայողական պաշտոնին: Մասնավորապես, կանոնը հրամայում է. եթե կարգալույծ արվելուց հետո քահանան համարձակվի շարունակել գործել որպես քահանա, ապա նա ամբողջվին թող արտաքսվի եկեղեցուց, իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել:

10) Անտիոքի ժողովի 5-րդ կանոնն ասում է. «Իսկ, եթե որևէ քահանա արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և նա առանձին հավաքվեց ու սուրբ սեղան հաստատեց, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»:

11) Այդպիսի գործողությունը որակվում է որպես Եկեղեցու աստիճանակարգության, կարգապահության և միասնության դեմ ուղղված հարձակում, որը Ընդհանրական Եկեղեցու բոլոր սուրբ հայրերի կողմից համարվում է ծանրագույն մեղք։

12) Այդպիսի գործողությունն իր մեջ պարունակում է հոգևոր մեծ վտանգ, քանի որ դա անխուսափելի հետևանքն է ծանրագույն մեղքի մեջ կամա թե ակամա մասնակիցը դառնալիս:

13) Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է:

14) Կարգալուծությունը լուծում է քահանայական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։ Քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է և դրանցից: Նրա ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, և թե՛ հոգևոր տեսանկյունից:

15) Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է վերցնում և դարձյալ վերադարձնում: Այսպիսով, «լուծարում» բառը նկարագրում է շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան Սաղաթելյան
Ամենադիտված