Երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել․ մանրամասներ՝ «Երևան Սիթիի» հրդեհից
Հասարակություն
Ահազանգը եղել է, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սննդի կետում է հրդեհ բռնկվել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։ Աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը։ Քաղաքացիները տարհանվել են մինչ մարտական հաշվարկների ժամանումը»,-ասաց Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, թե այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։
Ասաց, որ, ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել է KFC սննդի կետում։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
«Երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել»,-ասաց Նարեկ Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)