Շենգավիթում նախօրեին սպանված կինը շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր
Հասարակություն
Նախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում։
Նա իրավաբանական վարչության գլխավոր աշխատակիցն էր։ Տեղեկությունը հաստատում են Շրջակա միջավայրի նախարարարությունից։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)