Կբարելավվի ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացը
Հասարակություն
ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու համար Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ներկայիս 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալները փոխարինել 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 25 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալներով։
Արդյունքում՝ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ նախագծով առաջարկվող տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցները ներկայումս կարող են շահագործվել ՀՀ-ում առանց պետական գրանցման և հաշվառման, ինչը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից կարող է առաջացնել մեծ ռիսկեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)