Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման և պաղեցման ևս մեկ արտադրամասի գործունեությունը
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ կասեցվել է «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):
Հիմքը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
- տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,
- բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,
- կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)