«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 56–ամյա դատապարտյալ է վերջ տվել կյանքին
Հասարակություն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 56–ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել կախվելու միջոցով:
Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.)»,– հայտնել է նա:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)