Ուսման վարձավճարի փոխհատուցումը՝ նիստի օրակարգում
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ քաղաքապետին կից հասարակական կարգով գործող Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի հերթական նիստում քննարկվել են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրները: Նիստը վարել է փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը: Քվեարկությամբ բոլոր հարցերը հաստատվել են:
Քննարկումների ընթացքում Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն ընդգծել են սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)