Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերին Ո՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ին Կարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում 

Դատավորը

Հասարակություն

Նա ծերանոց էր գնացել տեսնելու իր նախկին դատապարտյալին

Երեկ նախկին դատավոր, 61-ամյա Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստն էր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այսօր` նոյեմբերի 7-ին, ժամը 13։00-ին նրա հուղարկավորությունն է նույն վայրից։ Գրում է «Առավոտ» օրաթերթը։

Ներսիսյանի` դատավորի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվեց 2023 թ. նոյեմբերի 20-ից՝ պայմանավորված նրա առողջական ծանր խնդիրներով:

Նա մեր ամենաերիտասարդ դատավորն էր, երբ1996 թ.-ից սկսեց դատավորի իր գործունեությունը. աշխատում էր Երեւանի Խորհրդային շրջանի ժողդատարանում, որպես դատավոր, ապա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որպես դատավոր։ Անվանակոչվեց դատարանը եւ 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ինքս դատական բազմաթիվ ռեպորտաժներ եմ պատրաստել Կենտրոնի դատարանից, նաեւ Ռ. Ներսիսյանի նախագահությամբ դատական գործընթացներից, երբեմն քննադատել, փորձել հիմնավորել ասվածը:

Բայց նա բացառիկ այն դատավորներից էր, ով կարդում էր իրավական, դատական  թեմաներ լուսաբանող լրագրողներին, կարդում էր, արձագանքում էր փաստարկներով, երբեք չվիրավորելով դիմացինին: Նաեւ ինքնատիպ էր իր շփումներում, տարիքը երբեք չխանգարեց հարգալից լինել իրեն դիմողների նկատմամբ:

Բայց ես այդ մասին չէ, որ պիտի գրեմ:

Տարիներ առաջ խմբագրեցի հանցաշխարհում «Ուդի» անունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի «Ինչու է աղմկում հոգիս» գիրքը: 80-ամյա ծերունին գիրք էր գրել, նա 40 եւ ավելի տարիներ անց էր կացրել սովետական, հայաստանյան բանտերում, կրելով իր պատիժը: Գիրքը, երբ տպագրվեց («Լեվ գրուպ» իրավաբանական գրասենյակի աջակցությամբ, 2018թ.), այն տարա նաեւ դատավորին, թողեցի գրասենյակում, որպեսզի փոխանցեն նրան:

Ռ. Ներսիսյանն անակնկալի էր եկել, հուզվել Ուդիի`գրքում ներկայացրած մի պատմությունից, որն իր մասին էր: Նա անսպասելի այցելեց իր դատապարտյալին, միասին հուզվել էին, իսկ դա տպագրությունից շաբաթներ հետո մահացած Ուդիի ամենաերջանիկ օրն էր եղել…

Ուդին իր գրքում «Կարծիքս փոխվեց» խորագրով պատմում է Ռուբեն Ներսիսյանի մասին:

«Քննիչը բացատրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի օգնականը ամեն ամսվա գործերը ոչ թե ստուգում է, այլ ուսումնասիրում է, որի ընթացքում հայտնաբերվել է, որ իմ նկատմամբ սխալ պատժաչափ է կայացվել: Այսինքն, այդ հոդվածը մաքսիմալ պատժաչափը նախատեսում է մինչեւ երկու տարի, ՀՀ քրեական օրենսգրքի եւ դատավարական օրենսգրքի համաձայն: Սակայն դատարանը վեց ամիս ավել կալանք է որոշել: Մի խոսքով, ինձ գաղութից տարան Երեւանի բանտ: Ու նորից նախաքննություն ու ողջ պրոցեսը, սակայն այս անգամ ուրիշ դատավոր ճշտեց նախկինի «սխալը»… Իրավաբանական կրթություն պետք չէ հասկանալու համար, թե ոնց եւ ինչ պատճառով դատավորն ընդունեց այդ խոտանը, թքած-կպցրած, ոչ մի հիմք չհանդիսացող մեղադրանքը, ընդամենը մի պարզ պատճառով` չցանկացավ պառակտել շղթան… ու այդ շղթայի անունն էր Կու-Կլուքս-Կլան` ՍՍՍՌ, որը պայքարում էր դեմոկրատիայի դեմ: Ասեմ ավելին, խանգարում էին Ռուբեն Ներսիսյանի նման ազնիվ, էմպիրիկ, այսինքն, փորձառու, գործնական, պրակտիկայի վրա հիմնված, բոլորին հասկանալի մարդուն: Ինձ երկար տարիներ զրկել էին ազատությունից այն հանցանքի համար, որը ես չեմ կատարել, որի հետեւանքով կորցրել եմ տունս, տեղս, ունեցվածքս, եւ ամենակարեւորը` առողջությունս:

Սակայն չեմ կորցրել հավատս արդարության, հաղթանակի նկատմամբ, քանի դեռ կան Ռուբեն Ներսիսյանի նման անձնվեր, համարձակ ու արդար մարդիկ, որոնք ապրում ու գործում են ազատ` կախվածությունից, ճնշումից, նախապաշարմունքներից դուրս: Քանի դեռ կան, ինչպիսին Ռուբեն Ներսիսյանն է, որը իր խղճի ներքին ձայնը ավելի թանկ է գնահատում, քան արտաքին ցուցումները: Ասածներս գովասանք չեն այլ, ռեալ իրականություն»:

Ուդին պատմում էր, թե ինչպես է դատավորների նկատմամբ իր համոզմունքների հեղաշրջում տեղի ունեցել: Ինչպես ինքն էր գրել, մինչ Ներսիսյանին հանդիպելը ատել էր դատավորներին: Հեղաշրջումը տեղի ունեցավ 2003թ. հոկտեմբերի 8-ին, երբ Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ տեղի էր ունեցել իր գործով դատական քննությունը:

«Ռ.Ներսիսյանի վարույթից զգացվում էր նրա սկզբունայնությունը: Որովհետեւ այն գիտակցումը, որ մարդը մարդու կողմից չի արհամարհվում, չի ստորացվում, հոգեբանական եւ բարոյական մեծ բարիք է եւ հակառակը` ամեն տեսակի սահմաններում դիմադրություն է բերում: Չէ որ բարոյականությունը ի վիճակի է թափանցելու մարդկային ամենանուրբ եւ բազմապիսի փոխհարաբերությունների մեջ եւ կարգավորել դրանք»:

Ուդին իր տպավորությունները կիսել էր այսպես. «Պարզվեց, մարդուն հասկանալը այդքան դյուրին բան չէ: Հասկացա, որ բարոյականությունն ու իրավունքը տարբեր հասկացություններ են: Իրավունքը արգելում է ու պատժում, մինչդեռ բարոյականությունը՝ նայած լավին կամ վատին, եւ արգելում է, եւ թույլ է տալիս, եւ պատժում է եւ խրախուսում: Սակայն բարոյականությունն ու իրավունքը, ըստ իս, ունեն նույն նպատակը` արգելել չարը, թույլ տալ բարիին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար
Ամենադիտված