ԱՄՆ-ն հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը
Համաշխարհային Մամուլ
Կիևում ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ զինվորական պաշտոնյաները մերժել են Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու առաջարկը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հանդիպման ավարտին ԵՄ դեսպանները հայտարարեցին, որ համաձայնության գալու փոխարեն նրանք պետք է մեծացնեն Ռուսաստանի վրա ճնշումը։ Ամերիկացիները նշեցին, որ առաջարկվող պայմաններն այն լավագույնն են, ինչի վրա Ուկրաինան կարող էր հույս ունենալ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ Կիևի և ԵՄ-ի համար իրավիճակը «ավելի վատ է, քան կարծում էին»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան