Պենտագոնը Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրն անվանել է «լավագույնը, որի վրա կարելի է հույս դնել»
ԱՄՆ
ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին՝ ուրբաթ օրը, «զզվելի» հանդիպում է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Ուկրաինան շատ վատ վիճակում է. առաջարկվում է լավագույնը, ինչի վրա նա կարող է հույս դնել», - թերթը մեջբերում է բանակի նախարարի խոսքերը Կիևում՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։
Դրիսկոլը հավելել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում պլանի մանրամասների շուրջ։ Նա նշել է, որ Եվրոպան կմասնակցի միայն անվտանգության երաշխիքների քննարկմանը ապագա քննարկումների ժամանակ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)