Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպման հարցն օրակարգում է․ Ռյաբկով
Ռուսաստան
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպման հարցն օրակարգում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես ոչինչ չէի բացառի։ Առաջնորդների հաջորդ շփման անցկացման հարցն օրակարգում է։ Մենք տեսնում ենք, որ առաջ տանող ճանապարհի որոնումները շարունակվում են», - ընդգծել Է դիվանագետը։ Ռյաբկովը հնարավոր է համարել ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողովի հնարավորությունը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում:
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Սպիտակ տանը լավ են հասկանում Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման պայմանների վերաբերյալ Մոսկվայի մոտեցումը: Դիվանագետը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը բավարար ջանքեր կգործադրի Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև նոր բանակցություններ վարելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան