G20-ի կազմակերպիչների տեխնիկական սխալը անակնկալի բերեց ՀԱՀ-ի նախագահին
Համաշխարհային Մամուլ
G20 գագաթնաժողովի կազմակերպիչները փակ նիստի ուղիղ եթերի ընթացքում մոռացել են անջատել ձայնը՝ դրանով անհարմար վիճակի մեջ դնելով Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, փակ ձևաչափով նախատեսված նիստում պետք էր հնչերես միայն նախագահի պաշտոնական մեկնարկային խոսքը, սակայն դրան հաջորդած հատվածը ևս շարունակեց հեռարձակվել։
Տեղեկացվում է, որ Ռամաֆոսան սկսել է մեջբերել հռոմեացի գրող Պլինիոս Ավագին, ինչի պահին նրան կանգնեցրել են օգնականները՝ հասկացնելով, որ ձայնը դեռ չի անջատվել։ Միայն մեկ րոպե անց կազմակերպիչները վերջապես անջատել են տեխնիկական հոսանքը՝ կանխելով շարունակական արտահոսքը։
G20 գագաթնաժողովը անցկացվում է Յոհանեսբուրգում՝ նոյեմբերի 22–23-ը։ Ավելի վաղ Ռամաֆոսան արձագանքել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի քննադատությանը՝ պաշտպանելով G20 ձևաչափը և ստանալով ներկաների ծափողջյունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան