Ուկրաինան միջազգային հետախուզում է հայտարարել Զելենսկու մերձավոր գործարարի նկատմամբ
Քաղաքական
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու գործընկերոջ՝ գործարար Տիմուր Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեկսանդր Ցուկերմանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներին, երկուսն էլ 20 նոյեմբերից համարվում են որոնվող և դադարել են համագործակցել նախաքննական մարմինների հետ։
Ըստ աղբյուրների, Մինդիչը կապված է էներգետիկ ոլորտում գործող կոռուպցիոն կազմակերպության հետ։ Նոյեմբերի 13-ին նախագահ Զելենսկին արդեն սահմանել էր պատժամիջոցներ նրա և նրա ֆինանսիստի նկատմամբ՝ նրանց կապելով խոշոր տնտեսական հանցագործությունների հետ։
Նախկինում НАБУ-ն հետախուզում էր հայտարարել նաև երկրի Անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին առաջին փոխքարտուղար Օլեգ Գլադկովսկու նկատմամբ՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)