ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության պետական պարգևով
Քաղաքական
Բիշքեկում հանդիպում է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի և Ղրղզստանի նախագահ, կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սադիր Ժապարովի միջև։
Քննարկվել է ս.թ. նոյեմբերի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է ՀԱՊԿ-ում Ղրղզստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի և ընթացիկ տարում անցկացված ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) զորավարժությունների և համատեղ գործողությունների արդյունքների մասին:
Ի նշան պետությունների միջև անվտանգության և բարեկամության ամրապնդման գործում Իմանգալի Թասմագամբետովի վաստակի և նշանակալի ավանդի ճանաչման՝ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պարգևատրել է Ղրղզստանի Հանրապետության պետական պարգևով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)