Խորհրդի նիստ ԿԲ-ում
Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացումներ է կատարել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու վերաբերյալ» որոշման մեջ և «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում:
Խորհուրդը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «Յունիսթրիմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել:
Խորհրդի որոշամբ «Ռ.Գ.Ա.Տ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Ա/Ձ Մանուկ Սարգսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպվել է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում