Կքննարկվեն ԵԱՏՄ արդյունաբերության և ԱԱՀ-ի զարգացման արդիական հարցերը
Քաղաքական
Նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ին ԵՏՀ-ում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության և ԱԱՀ-ի զարգացման արդիական հարցերին: ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը կխոսի կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացման, արդյունաբերական համագործակցության տեղեկատվական գործիքների, բիզնեսի նախաձեռնությունների մասին:
Մանրամասն կներկայացվի հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական բլոկի համատեղ աշխատանքը, որն ուղղված է առավել կոոպերացիոն ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերի զարգացմանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)