Զելենսկին կարող է այցելել ԱՄՆ՝ քննարկելու Թրամփի խաղաղության ծրագիրը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Միացյալ Նահանգներ՝ քննարկելու Վաշինգտոնի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեյթ Քելլոգը։
Նա ծրագիրն անվանել է «լավը»։ ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթում կան «բաներ», որոնք պետք է «փոքր–ինչ ճշգրտվեն և պարզաբանվեն, բայց մենք գրեթե արդեն հասել ենք դրան»։
«Կարծում եմ, երբ Զելենսկին գա Միացյալ Նահանգներ, ինչը նա, հավանաբար, կանի, չնայած երաշխիք չկա, կա հնարավորություն, որ այս ծրագիրը կհամարեն լավը», - ասել է Քելլոգը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան