Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին 

Թողարկվել են 6 նոր հուշադրամներ

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ' նվիրված Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի' Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում' հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է' «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Տիգրան Չոբանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 9000

Զանգվածը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 1000 հատ

 

«Շուշիի ազատագրման 20-ամյակ» (ոսկի)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ' նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է' «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը, որը շնորհվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը: Եզրագծով՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 9000

Զանգվածը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ' նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է' «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 9000

Զանգվածը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

 

«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ' նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է' «1000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Զանգվածը 33,6 գ

Տրամագծային չափը 40,0 մմ (ութանկյուն)

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

 

«Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ' նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց: Հուշադրամի վերևի աջ մասում թողարկման տարեթիվն է՝ «2012», ներքևի մասում անվանական արժեքը' «1000 դրամ» և ամբողջ եզրագծով' «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում' Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ' կարաս: Վերևի մասում' «125 ամյակ» և ներքևի մասում' «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են:

Հուշադրամի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Զանգվածը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

 

«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ' նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը' «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է' «1000 դրամ» և եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» և գրքից մի պատկեր' «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը:

Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամի և գունազարդ բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Ամենադիտված