Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին 

Գործում է հարկ վճարողների էլեկտրոնային անձնական գրասենյակը

Տնտեսություն

Էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային հարկ վճարողների համար 2012-ի հունվարի 1-ից գործում է հարկ վճարողների էլեկտրոնային' անձնական գրասենյակը ինչը' հարկատուների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Բիզնես-գրասենյակի միջոցով գործարարները կարող են առցանց ռեժիմում տեղեկացված լինել իրենց վճարումների, ծանուցումների, ինչպես նաև հաշվետվությունների ուշացման և վճարումներ չկատարելու վերաբերյալ:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, էլեկտրոնային' անձնական գրասենյակի ներդրումը ևս մեկ քայլ է ուղղված ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացմանը. «Մեր նպատակն է, որպեսզի ՊԵԿ տեղեկատվական բազան և հարկ վճարողների կողմից ուղարկված տեղեկություններն անընդհատ թարմացվեն, ինչը հնարավորություն կտա գործել ոչ թե պատժամիջոցների, այլ ծանուցումների մեխանիզմով: Աստիճանաբար կընդլայնվեն մատուցվող ծառայությունները, կբարելավվի որակը, որպեսզի հարկ վճարողներն օգտվեն և երկխոսեն կոմիտեի հետ»:

Այսպես, էլեկտրոնային գրասենյակը գործարարին նախևառաջ հնարավորություն է ընձեռում առաջինը տեղեկացված լինել ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված նորություններից, որոնք զետեղվում են անձնական գրասենյակի հենց առաջին բաժնում: Իսկ երկրորդ բաժնում՝ անձնագրային տվյալներն են. գործարարն օն-լայն կարող է տեսնել իր ղեկավարած կազմակերպության վերաբերյալ բոլոր այն տվայները որոնք առկա են «Հարկատու-3» համակարգում: Դրանք են' գործունեության հասցեները, բանկային հաշիվները, տնօրենի և հաշվապահի մասին, գործունեության ոլորտների և առկա լիցենզիաների, ինչպես նաև դրանց կարգավիճակների վերաբերյալ տեղեկությունները, գրանցված օբյեկտները և ՀԴՄ-ները կրկին իրենց կարգավիճակներով։ Ընդ որում, էլեկտրոնային հարկ վճարողը ոչ միայն կարող է ստուգել այս տվյալների ճշտությունն, այլև անճշտություն հայտնաբերելու դեպքում' տեղեկացնել հարկային մարմիններին: Վճարման անդորրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը գործարարը կարող է տեսնել էլեկտրոնային գրասենյակի երրորդ բաժնում: Այստեղ նա տեղեկություն կարող է փնտրել ինչպես ժամանակահատվածի միջակայքում, այնպես էլ ստույգ ամսաթվով, ինչը հնարավորություն է տալիս համոզվելու, որ ոչ մի սխալ տեղի չի ունեցել և վճարումն ըստ նշանակության է հասել: Գործում է նաև ծանուցման համակարգը. հարկ վճարողին ուղարկված' չներկայացված հաշվետվություների, չմարված պարտավորությունների, ինչպես նաև համադրման արդյունքների մասին բոլոր ծանուցումները ներկայացված են չորրորդ բաժնում: Ընդ որում, ծանուցումները վայրկյանների ընթացքում են հայտնվում գործարարի անձնական գրասենյակում, քանի որ ձևավորվում և ուղարկվում են էլեկտրոնային համակարգի կողմից։ Անձնական գրասենյակ ունեցող գործարարները հնարավորություն ունեն նաև տեղեկություններ ստանալ իրենց բիզնես-գործընկերոջ վերաբերյալ. արդյոք այդպիսի հարկ վճարող գրանցված է ՊԵԿ տեղեկատվական բազայում, թե ոչ: Հարկ վճարողների բաժնում նա կարող է փնտրել կոնկրետ կազմակերպության վերաբերյալ համառոտ տեղեկություններ. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, տեսչությունը, հասցեն և գործունեության ոլորտը:

Գործարարի անձնական գրասենյակի արդյունավետությունն առաջինը գնահատում են հենց Էլեկտրոնային հարկ վճարողները. «Հարկատուների համար անձնական գրասենյակը մեծ առավելություն ունի այն առումով, որ շատ արագ և ավելի հեշտ, միևնույն ժամանակ հավաստի կարող ենք իմանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունները, նորություններն ու փոփոխությունները»,- վստահեցրել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գլխավոր հաշվապահ Նվարդ Անանյանը: Իսկ «Ամերիա աուդիտ» ՓԲԸ խորհրդատվական ծառայության ղեկավար Սամվել Դանիելյանը նկատում է, որ անձնական գրասենյակի միջոցով նվազագույնի է հասցվում ՊԵԿ-հարկատու շփումը:

Ի դեպ, անձնական գրասենյակն առաջիկայում կհամալրվի ևս մի քանի նորույթներով: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի, գործարարը հնարավորություն կունենա օն-լայն ռեժիմով դիտել անձնական հաշվի քարտի շարժը, ինչպես նաև հենց անձնական գրասենյակից իրականացնել էլեկտրոնային վճարումներ: «Մենք հակված ենք մեկ կետից' էլեկտրոնային եղանակով շփվել հարկ վճարողների հետ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը:

Գործարարի անձնական գրասենյակի կիրառմամբ ՊԵԿ-հարկատու էլեկտրոնային շփումը տեղափոխվում է որակական նոր հարթություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Ամենադիտված