Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Գեղարքունիքի մարզում ամուսինը դրդել է կնոջն ինքնասպանության, իսկ երեխան՝ փրկել

Իրավունք

Քսաներորդ դարի սկզբին ինքնասպանությունը համարվեց «դարի հիվանդություն», «համաճարակ»: Ինքնասպանությունը մարդկության առջև ծանրացած խնդիրներից մեկն է և գոյություն ունի այնքան, որքան մարդն ապրում է երկրի վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան գրեթե մեկ միլիոն մարդ կամավոր հրաժեշտ է տալիս իր կյանքին և մոտ տասը միլիոնը ինքնասպանության փորձ կատարում: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն:

Ինքնասպանությունը կամ դրա փորձն ինքնին պատժելի արարքներ չեն:

Ինքնասպանությունը վերաբերում է բարոյականության, հոգեբանության և բժշկության ոլորտներին: Բայց երբ ինքնասպանությունը հանդիսանում է մեկ այլ անձի՝ քրեական օրենքով արգելված որոշակի վարքագծի արդյունք, հարցն անմիջապես տեղափոխվում է քրեաիրավական հարթություն: Փաստորեն ինքնասպանության հասցնելը բնութագրվում է ինչպես հանցավորի բացարձակ անբարոյականությամբ, այլև մարդկանց արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունքով:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա Մարտին Մելքոնյանը շուրջ 13 տարի ամուսնական հարաբերության մեջ է գտնվում նույն գյուղի բնակիչ Ա. Դարաբյանի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Այս մասին գրել է Iravaban.net–ը։

Ամուսնության սկզբնական շրջանում ընտանեկան կյանքը եղել է նորմալ, ապրել են հաշտ ու համերաշխ, սակայն հետագայում ամուսինները ունենալով կյանքի մասին տարբեր պատկերացումներ և սկզբունքներ՝ չեն կարողացել պահպանել ընտանեկան համերաշխությունը: Արդյունքում, Մարտին Մելքոնյանը, շուրջ 13 տարի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղակի դիտավորությամբ և անզգուշությամբ իր կնոջը՝ Ա.Դարաբյանին հասցրել է ինքնասպանության փորձի: Ա. Դարաբյանը մտածելով, որ այդ վիճակով իր ապրելն անիմաստ է, չի կարողանում դիմանալ ամուսնու կողմից իր անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելուն, 2011թ. դեկտեմբերի 7-ին, իր որդուց գրիչ և թուղթ է խնդրել և գրել հետևյալ գրությունը. «Մամ ջան, եղբայր ջան, կներեք ինձ, որ այսպես եղավ, էլ չեմ կարող պայքարեմ: Մենակ շատ եմ խնդրում, որ ինձ չթողնեք այստեղ, շատ եմ խնդրում, ես բոլորիցդ շատ շնորհակալ եմ օգնության համար, ես էլ չեմ անհանգստացնի ձեզ, ես որ հարսանիքից եկա ինձ ծեծեց շատ, բայց ես ձեզ չանհանգստացրի. ձեզ սիրող Անիից», որից հետո իրենց ավտոտնակից վերցրել է մկնդեղ (ցինկի ֆոսֆիդ) մի մասը լցրել է եփած սուրճի մեջ և խմել, իսկ մի մասը պահել գրպանում, որպեսզի եթե օգտագործածը արդյունք չտա հետագայում մյուս մասն էլ օգտագործի: Երեխան հասկանալով, որ մայրը ինքնասպանություն է ցանկանում գործել այդ մասին հեռախոսով հայտնել է իր տատիկին՝ Լ.Դարաբյանին: Վերջինս դստեր ինքնասպանության մտադրության մասին հայտնել է որդուն՝ Ն.Դարաբյանին, ով իր քեռու որդի Մ.Ալվանդյանի հետ, Գ.Պետրոսյանի ավտոմեքենայով, գնացել են Մ.Մելքոնյանի տուն: Նկատելով, որ Ա.Դարաբյանը այդ սենյակում չի՝ հարցրել են նրա գտնվելու տեղը: Երեխան Ն.Դարաբյանին տարել է կողքի սենյակ և ցույց է տվել անկողնում գիտակցությունը կորցրած և ուժասպառ վիճակով պարկած մորը՝ Ա. Դարաբյանին: Ն.Դարաբյանը նկատելով ուժասպառ և վատացած քրոջը՝ հասկացել է, որ քույրը ինքնասպանություն է ցանկացել կատարել, վրդովվել է ու Մարտին Մելքոնյանի վրա գոռալով պահանջել է շտապօգնություն կանչել, սակայն վերջինս անտեղյակ լինելով կնոջ ինքնասպանության փորձի մասին և աներորդու անսպասելի մեղադրանքներից նույնպես վրդովվել է և գոռգոռալով հայտնել, որ իր տունը շտապօգնության մեքենան չպետք է գա և փորձել է արգելել Ն. Դարաբյանին, որպեսզի վերջինս կնոջը՝ Ա. Դարաբյանին տանից տեղափոխի հիվանդանոց: Նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Այնուհետև Ն. Դարաբյանը, Մ. Ալվանդյանը Ա. Դարաբյանին Գ. Պետրոսյանի ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 22.12.2011թ.-ին հարուցվել է քրեական գործ Մարտունու քննչական բաժանմունքի կողմից: Մարտին Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում՝ դատարանում Մարտին Մելքոնյանը իրեն մեղավոր է ճանաչել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ-ի մայիսի 2-ին մեղադրական դատավճիռ է կայացրել, որով Մարտին Մելքոնյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Մարտին Մելքոնյանը ՌԴ Կալինինգրադի մարզի Գվարդիսկի շրջանային դատարանի 28.01.2009թ. դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիառվել, սահմանվել է փորձաշրջան նույնքան ժամկետով և փորձաշրջանի ընթացքում կատարել է միջին ծանրության նոր արարք, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով նշանակված պատժին մասնակիորեն գումարել ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի ազատազրկման ժամկետը: Ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ընտրվել է կալանավորումը: Մարտին Մելքոնյանին կալանքի է վերցվել դատարանի դահլիճում:

Մարտին Մելքոնյանը վերաքննիչ բողոք է բերել, որով դատարանից խնդրել է ամբողջությամբ բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ բավարարման դեպքում ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը 2012թ-ի օգոստոսի 7-ի որոշմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 26-ի դատավճիռը՝ ըստ մեղադրանքի Մարտին Գրիշայի Մելքոնյանի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել:

Սույն քրեական գործը ներկայումս կրկին գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված