Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով հնարավո՞ր է մասնակցել քվեարկությանը
Իրավունք
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ՝ պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը, թե՝ ոչ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում