Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ 

Ոչ թե պատժել, այլ վեր հանել ճշմարտությունը (տեսանյութ)

Իրավունք

Ոստիկանության գործունեության լավագույն վերահսկողը մեր հասարակությունն է, որն ամենաարժեքավոր գնահատականը տալիս է նաև ԶԼՄ-ների միջոցով: Եվ ժողովրդի գնահատանքին արժանանալու ճանապարհին ոստիկանության ղեկավարությունը կարևորում է ներքին անվտանգության ծառայության աշխատանքը, ասել է, թե՝ ինքնավերահսկողությունն ու ինքնագնահատական տալը:

Ոստիկանության համակարգում ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանում ստեղծվել է մոտ 90 տարի առաջ: Դրա անհրաժեշտությունը կար ու եղել է բոլոր ժամանակներում, թեև գործել է տարբեր անունների ներքո: Այսօր, սակայն, ստորաբաժանումը նշում է իր 10-ամյա հոբելյանը, քանի որ հենց 2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» օրենքի՝ ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց Ներքին անվտանգության վարչությունը: Այսօր, նոր ոստիկանության ու նոր ոստիկանի ձևավորման փուլում շատ ավելի է կարևորվում ոստիկանության կենտրոնական ապարատում գործող ինքնուրույն այս վարչության գոյությունը:

Վարչությունը գործում է ոստիկանության պետի անմիջական ենթակայությամբ, և հենց սրանով է պայմանավորված վարչության անձնակազմի նկատմամբ դրսևորվող խստապահանջությունն ու հոգատարությունը:

Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են կատարվել նաև ՆԱ վարչությունում: Հիմնավորապես թարմացվել են ծառայության առջև դրված խնդիրները: Գործառույթներն իրականացնելու ճանապարհին վարչությունը դարձել է տեսանելի ու հասանելի բոլորին, սկսել է սերտորեն համագործակցել ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, Հայաստանի և այլ երկրների իրավապահ մարմինների հետ: Կարևորվել է նաև հասարակության հետ կապը. ոստիկանության պաշտոնական կայքէջում, ներքին անվտանգության ենթաբաժնում, առանց միջնորդավորման ստացվում են դիմում-բողոքներ, հաճախակի կազմակերպվում են հեռախոսային «Ուղիղ կապեր», հատուկ ուշադրություն է դարձվում մամուլի հրապարակումներին:

Ոստիկանությունում եղած արատավոր երևույթների դեմ պայքարն ինչքան էլ անողոք լինի, և այդպես էլ կա, չպետք է անտեսվեն յուրաքանչյուր ոստիկանի իրավունքներն ու արժանապատվությունը: Սա էլ բարեփոխումների ձեռքբերումներից է:

Վարչությունը դեմքով է շրջվել դեպի ծառայողը: Ոստիկաններին պատժելը չէ ծառայության գերխնդիրը, այլ վեր հանել ճշմարտությունը, թերացողին զգուշացնել, մեղավորին պատժել, դավաճանին հեռացնել, բայցև պաշտպանել հանիրավի տուժած աշխատակցի իրավունքները, վերականգնել անարդարության զոհ դարձած ոստիկանի հեղինակությունը:

Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու գործում իսկապես անգնահատելի է ՆԱ վարչության ավանդը: Գնալով աճում է վարչության աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թվերն ինքնին խոսուն են, բայց զուգահեռ աճում է և հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչը նաև հոբելյար-վարչության անհրաժեշտ գոյության արդյունքն է: Վարչությանն ուղղված ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ինքնամաքրման գործընթացը կենսական նշանակություն ունի ոստիկանության համար, և դուք՝ ներքին անվտանգության ծառայողներդ եք այդ գործի կարևորագույն պատասխանատուն, գործ, որը միշտ էլ ջանադրորեն ու պրոֆեսիոնալ եք կատարել, նաև՝ ճշմարտությունը, արդարությունը, ծառայակցի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու հաստատակամությամբ»:

Ոստիկանության պետի հրամանով ՆԱ վարչության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգևատրման:

Եվ պայմանը նման դեպքերում կրկին նույնն է. պարգևը նախևառաջ պատասխանատվություն է, պատրաստակամության կոչ՝ վաղն էլ ավելի աշխատելու, էլ ավելի ջերմությամբ ու սեփական անձի նկատմամբ պահանջկոտությամբ ծառայելու ոստիկանության համակարգին, պետությանն ու ժողովրդին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Ամենադիտված