«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել Մատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստ Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը Փաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն Սուրենյանց 

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հասցված ամենանենգամիտ հարվածը ԳԱԱ պրեզիդենտի պաշտոնում Վիկտոր Համբարձումյանին պաշտոնանկ անելն էր․ Վահան Համազասպյան

Բլոգոսֆերա
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը գրում է․
 
«Եթե ինձ հարց տային, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին հասցված ամենանենգամիտ հարվածը, ապա ես առանց վարանման կասեմ. դա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գլխատումն էր:
 
Միայն այդպես եմ որակում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին պաշտոնանկ անելն ու նրա փոխարեն, ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնում, Ֆադեյ Սարգսյանի նշանակումը: Մեր հանրությանը Վիկտոր Համբարձումյանին հատուկ ներկայացնելու կարիքը չկա, համաշխարհային գիտությանն ու հայրենիքին մատուցած նրա ծառայությունների ցուցակը երկար է, շատ երկար, դրանք թվարկելու փոխարեն ավելի պատկերավոր կլինի ասել, որ նա ուղղակի Վիկտոր Համբարձումյանն էր, միջազգային ճանաչում ստացած տաղանդավոր գիտնական, խոր հայրենասեր, ազգի խնդիրներով ապրող ու տառապող հայ մարդ:
 
Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից բացի, նա զբաղեցրել է Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտի ու Գիտական միությունների միջազգային խորհրդի պրեզիդենտի պաշտոնները, եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ: Խորհրդային գիտության զարգացմանը վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը մշտապես լուծվել են Վիկտոր Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ:
 
 
Վիկտոր Համբարձումյանի պաշտոնանկ անելը և, կլասիկ առումով, գիտությունից հեռու կանգնած տնտեսական փորձառու գործչին այդ պաշտոնին նշանակելը մեծ սխալ էր, որը բացասաբար անդրադարձավ Հայաստանում գիտության հետագա զարգացման վրա: Այդ ազդեցությունը զգացվում է այսօր, երբ ակադեմիական գիտության խիստ պահանջարկ կա, զգացվելու է նաև ապագայում: ՀՀ ԳԱ-ն ակադեմիական կազմակերպությունից վերածվել է մի անհասկանալի կոնգլամերատի, որի ներկայիս արժեքն ու արժանիքը ակադեմիայի հոյակապ շենքն է մնացել, որը գտնվում է տարբեր կազմակերպությունների առևտրային ծրագրերի նշանակետում ու բիզնես պլաններում: Ստացվեց այնպես, որ ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից Վիկտոր Համբարձումյանի հեռացումը գիտական հանրության, և, ընդհանրապես, հայ հասարակության մեջ չնկատվեց, արձագանք չգտավ, հանրության կողմից չքննարկվեց, ընկալվեց որպես շարքային մի երևույթ, որը կարող էր կապված լինել նրա տարիքային առանձնահատկությունների կամ առողջական խնդիրների հետ, այդ ժամանակ նա 85 տարեկան էր:
 
Վիկտոր Համբարձումյանի հաստատումը ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահի պաշտոնում կարելի է դիտարկել որպես փոքրիկ խորամանկություն ու տակտիկական քայլ՝ խնդիրը հասարակական ու միջազգային լայն քննարկումների առարկա չդարձնելու համար: Հիշեցնեմ, որ մեկ այլ աշխարհահռչակ գիտնական, ՈՒկրաինայի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Բորիս Պատոնի համեմատ, Վիկտոր Համբարձումյանի 85 տարին կարելի էր երիտասարդ համարել: 1962 թվականից մինչ օրս ակադեմիկոս Պատոնը գլխավորում ուկրաինայի գիտությունների ակադեմիան, վերջին ընտրություններում նա վերընտրվել էր 95 տարեկան հասակում և շարունակում է պաշտոնավարել՝ լինելով 101 տարեկան ու դառնալով աշխարհի ամենատարեց ու ամենաերկարակյաց պաշտոնյան (57 տարի անընդմեջ):
 
Այդ պաշտոններում կարևորը մարդու տարիքը կամ կենսախնդությունը չեն կարևորը, այլ այն բարձր հեղինակությունը, որը նրանք ունեն գիտական աշխարհում և հասարակության մեջ: Այնպես որ պաշտոնից հեռանալու (հեռացնելու) որոշումը Վիկտոր Համբարձումյանի տարիքի հետ անմիջական կապ ունենալ չէր կարող, նա կարող էր շարունակել իր պաշտոնավարումը, եթե դեմ չգնար ՀՀՇ-ի ու անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսին: 1989 թվականին 81-ամյա գիտնականը Մոսկվայում անժամկետ հացադուլ հայտարարեց՝ իր աջակցությունը հայտնելով անկախություն ու Հայաստանի հետ միացում պահանջող Ղարաբաղի բնակչությանը: 1989 թվականի հունվարի 12-ին Գորբաչովի որոշմամբ Ղարաբաղում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) մտցվեց կառավարման հատուկ ձև, ստեղծվեց կառավարման հատուկ կոմիտե՝ Արկադի Վոլսկու գլխավորությամբ, որը անմիջականորեն ենթարկվում էր Կրեմլին:
 
Հետագայում այն, փաստորեն, սկսվեց ենթարկվել Հայաստանին՝ բոլոր գործողությունները համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ: Վիկտոր Համբարձումյանի մոսկովյան հացադուլը ցույց տվեց, որ հայկական հարցերում հնարավոր չէր նրա նկատմամբ «մտրակի ու քաղցրահացի» քաղաքականություն վարել և ինչ-ինչ ոչ հայանպաստ որոշումներ անցկացնել, որոշակի կոմպրոմիսների տանել, նրանից ոչ ԼՏՊ և ոչ էլ Նիկոլ Փաշինյան կստացվեր: Հայտնի է քաղաքական հացադուլ սկսելու Վիկտոր Համբարձումյանի մոտիվացիան, որը նա նամակով հայտնել էր Գորբաչովին ու դիմել աշխարհի առաջադեմ մարդկությանը.
 
«Ղարաբաղում քայլ առ քայլ վերացվում են խորհրդային իշխանության մարմինները, ԽՍՀՄ ներքին զորքերի ու բանակի ստորաբաժանումները կատարում են ոչ թե ԽՍՀՄ պրեզիդենտի, այլ ադրբեջանական իշխանությունների հրահանգները՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքները: Դա ինձ ստիպեց գնալ ծայրահեղ միջոցի` հայտարարել քաղաքական հացադուլ»:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՄատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնից
Ամենադիտված