Ոստիկանության նախկին հոգեբանը հիպնոսով խաբում է աղջիկներին. բաց նամակ
Իրավունք
Քաղաքացի Ժաննա Դովլաթյանը բաց նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասվում է.
Երկար տարիների ընթացքում Գաջեգործների 16ա հասցեում՝ իր տանը, Սոնա Ֆահրադյանը, ով շատ լավ տիրապետում է հիպնոզի հնարքներին, խաբում է մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մեր երկու դստրերին, ովքեր առավոտից մինչև ուշ երեկո գտնվում են նրա ազդեցության տակ՝ նյութապես ապահովելով և ծառայելով նրան, այդ ընթացքում նաև բաժանվելով ու հեռանալով սեփական ընտանիքներից։
Սոնա Ֆահրադյանը՝ ոստիկանության պոլիկլինիկայում հոգեբան է աշխատել, աշխատանքից էլ իրականում հեռացվել է հենց վերոնշյալ գործունեության համար։
Շատ եմ խնդրում Ձեզ քանդել այդ որջը և ազատել մեր դստրերին և մյուս քաղաքացիներին Սոնա Ֆահրադյանի ազդեցությունից։
Հարգանքներով՝ Սոնա Ֆահրադյանի գործունեությունից տուժած Դովլաթյանների ընտանիք
Ժաննա Դովլաթյան


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում