Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը 

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի որոնումը:

Երեխաների լեզվով խոսելը հեշտ չէ, բեմադրիչ և բեմականացման հեղինակ Քրիստինա Ասրյանին դա միշտ հաջողվում է: Նա տիրապետում է այն ջինջ, ազնիվ, պարզ, բայց միաժամանակ խորունկ արտահայտչալեզվին, որով ցանկացած տարիքի երեխայի փոխանցում է կարևոր, ուսուցողական ուղերձներ: Թանգարանային փոքրիկ տարածքում նա գտել է նյութի բեմական կերպը՝ կախարդական սնդուկում ապրում են հեքիաթներ ու պատմություններ, որոնք, սնդուկի բացվելուն պես սփռվում են մանուկների շուրջ, նրանց հմտորեն տեղափոխում իրենց կախարդական աշխարհ՝ տիկնիկներ, լույսեր, տարբեր դետալներ, որոնք խաղարկման միջոցով վերածվում են զանազան իրերի ու հրաշքի զգացողություն առաջացնում երեխաների մոտ: Մթնոլորտն ամբողջանում է երաժշտության և անիմացիայի միջոցով, որոնք ավելի ժամանակակից են դարձնում թատերային լեզուն:

Ներկայացման գրավչությունը նախ և առաջ պայմանավորված է ճիշտ ընտրված դերասանուհու հանգամանքով: Դերասանուհի Ալլա Սահակյանն առաջին վայրկյաններից իսկ դեռևս թանգարանի սրահներում շրջող երեխաներին հանդիպելով՝ այնպես  է նրանց առինքնում, տանում իր իրականություն, որ երեխաները չեն էլ զգում, թե ինչպես են բեմական պայմանականությունից դուրս տարածքից աստիճանաբար հայտնվում թատերական պայմանականության տարածքում, ինչպես են դառնում գործող անձ ու հեքիաթի հերոս: Ինտերակտիվության տարրն այս ներկայացման հիմնական խաղաքարտն է:

Դերասանուհին ճիշտ նախանշված պահերին երեխաներին ներգրավում է հեքիաթի գործողությունների մեջ, հարցեր ուղղում ու դրանք անպատասխան չի թողնում՝ յուրաքանչյուր երեխայի մոտ առաջացնելով զգացողություն, որ իր միտքը լսվել է ու իր կարծիքը կարևոր է: Նա Իսահակյանի իմաստուն խոսքի և դերասանական հմտության շնորհիվ նրբորեն ուղղորդում է մանուկների մտքերը, բացում գիտելիքի ու բարության դռները նրանց գիտակցության մեջ: 

 

Բազմաշնորհ դերասանուհին ներկայացումը կառուցում է բառացիորեն փոքրիկների աչքի առջև, նրանց օգնությամբ ու մասնակցությամբ՝ երգով, խոսքասացությամբ, պարով, տիկնիկավարությամբ՝ դետալ առ դետալ հավաքելով  տեսարանի բեմական միջավայրը, ապա աննկատ ձևափոխում այն հաջորդ տեսարանում՝  կարծես «թերթելով» հեքիաթի էջը: Ներկայացման ավարտին բարձրացված գաղափարը նյութականանում է նաև բեմական արտահայտչալեզվով՝ փոքրիկ մոմերը սփռվում են հանդիսասրահով մեկ. ասես դերասանուհին բաժին է հանում իսահակյանական իմաստնությունից ու լույսից բոլոր ներկաներին: Այսպիսով հեքիաթի ուղերձները շարունակում են ապրել ներկայացումից հետո էլ: «Լույսի ծածկագիրը» թանգարանի տարածքում թատրոնի լեզվով ջերմ, մարդկային անմիջականությամբ ստեղծված մի բարի ու գեղեցիկ ներկայացում է, որի շնորհիվ երեխաները երբեք չեն մոռանա Իսահակյնաի հերոսներին ու Վարպետի իմաստուն պատգամները:

Անուշ Ասլիբեկյան -Արծրունի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
Ամենադիտված