ԱՄՆ-ում ուժեղ երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները տեղի են ունեցել Օրեգոնի ափերի մոտ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի ափամերձ հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը փոխանցել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 3-ին՝ տեղական ժամանակով գիշերը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ, ինչը համարվում է բավական ուժեղ ցնցում և տեսականորեն կարող է հանգեցնել վնասների։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Փիստոլ Ռիվեր բնակավայրից մոտ 159 կիլոմետր հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ մոտ 10 կիլոմետր խորության վրա։
Նախնական տվյալներով՝ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Մինչ այդ ևս ուժեղ երկրաշարժ էր գրանցվել Իտալիայում, որտեղ ցնցումների ուժգնությունը հասել էր 6,2 մագնիտուդի․ էպիկենտրոնը գտնվել էր Կալաբրիայի շրջանում՝ Պաոլա քաղաքից հարավ-արևմուտք։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru