ԿԸՀ-ի պարզաբանումը Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ
Իրավունք
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է պարզաբանում, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի 15.01.2013թ. դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. հունվարի 18-ին կայացրել է թիվ 32-Ա որոշումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ. հունվարի 18-ի 15.00-ի հերթական նիստում նախատեսված էր Արման Մելիքյանի դիմումի քննարկումը, սակայն, իր իսկ խնդրանքով, հարցի քննարկումը տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ:
Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը՝ 21.01.2013թ.-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Նշված որոշումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 22.01.2013թ.-ին, իսկ 23.01.2013թ.-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկությունները:
Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողություններն առ այն, որ «երեկվա դրությամբ (խմբ. նկատի ունի 23.01.2013թ.) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Վերոգրյալ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ու անընդունելի է համարում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի գնահատականները՝ իբր իր դիմումի պատասխանի «հատուկ ձգձգման» վերաբերյալ»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում