Պաշտպանը դիմել է Ուկրաինայի Օմբուդսմենին
Իրավունք
Ուկրաինայի Կիև քաղաքում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ ՀՀ քաղաքացու փաստաբանը դիմել էր Մարդու իրավունքների Պաշտպանին՝ հայտնելով, որ իր պաշտպանյալին Կիև քաղաքի քննչական մեկուսարանում սպեցնազի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել:
Փաստաբանն այս խնդրի կապակցությամբ դիմումներ էր հասցեագրել նաև Ուկրաինայի Օմբուդսմենին և համապատասխան իրավասու մարմիններին:
Քանի որ Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է երկրում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտների՝ միմյանց հետ համագործակցելու և միմյանց աջակցելու բարի կամքի արտահայտման հանգամանքը, տվյալ գործի վերաբերյալ դիմել է Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուտկովսկայային՝ խնդրելով հնարավորության դեպքում տեղեկություն տրամադրել ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ուկարինայի Օմբուդսմենն ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել է, որ ՀՀ քաղաքացուն մեկուսարանում ծեծի ենթարկելու կապակցությամբ սկսվել է վարույթ, և վերջնական արդյունքների մասին կտեղեկացնեն Պաշտպանին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում