Դուբայում ցույց են տվել շքեղ բունկերների լուսանկարները
Համաշխարհային Մամուլ
Daily Mail պարբերականը հրապարակել է Դուբայում գտնվող շքեղ բունկերների լուսանկարներ և ներկայացրել դրանց ներքին պայմանները՝ Իրանի օդային հարձակումների ֆոնին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքի ամենապաշտպանված վայրերից մեկը համարվում է Զաբիլ պալատը, որտեղ բնակվում է էմիրատի ղեկավար Ալ Մաքթումների ընտանիքը։
Նշվում է, որ պալատը հագեցած է մի քանի պաշտպանված սենյակներով և ունի ինքնավար էներգամատակարարման համակարգ, ինչը հնարավորություն է տալիս այնտեղ գտնվել երկար ժամանակ՝ նույնիսկ արտաքին վտանգների պայմաններում։ Նման մակարդակի անվտանգության համակարգեր ունեն նաև Դուբայի մի շարք ամենաթանկ առանձնատները, այդ թվում՝ Emirates Hills թաղամասում գտնվող Marble Palace-ը, որտեղ կան պայթյունակայուն սենյակներ և սեփական ենթակայան։
Միաժամանակ սոցիալական ցանցերում բլոգերները տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ որոշ բնակիչներ և հյուրեր ապաստանում են շենքերի ստորին հարկերում գտնվող մարզասրահներում։ Շատ հինգաստղանի հյուրանոցներ ևս հյուրերին տեղափոխում են պաշտպանված տարածքներ՝ պատուհաններից հեռու հատվածներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ