Իրանը հայտարարում է, որ սպասում է Օրմուզի նեղուցում տանկերները ուղեկցող ամերիկացի զինվորականներին
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Թեհրանը սպասում է ԱՄՆ զինված ուժերին, որոնք պատրաստվում են ուղեկցել առևտրային նավերը Օրմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։
Նաինին այսպես է արձագանքել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարությանը, ըստ որի՝ ամերիկացի զինվորականները մոտ մեկ-երկու շաբաթից կսկսեն ուղեկցել առևտրային նավերը Օրմուզի նեղուցով։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանը «շատ է ողջունում» նման հայտարարությունները և պատրաստ է նրանց ներկայությանը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն էր խնդրել հարևան երկրներից՝ հրթիռային հարվածների համար։ Նա նաև նշել էր, որ ժամանակավոր ղեկավար մարմինը որոշում է կայացրել չհարվածել Մերձավոր Արևելքի հարևան պետություններին, եթե նրանց տարածքներից Իրանի դեմ հարձակումներ չլինեն։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)