Իրանում հայտարարել են Իսրայելի արբանյակային կապի կենտրոնի ոչնչացման մասին
Իրան
Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ոչնչացրել է Իսրայելի արբանյակային կապի կենտրոնը։
ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ Թել Ավիվից հարավ գտնվող արբանյակային կապի կենտրոնը լիովին ոչնչացվել է։ ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ուժերը նաև խփել են Orbiter 4 բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը փորձել էր հարձակվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահանի մոտակայքում գտնվող օբյեկտի վրա։
Մարտի 9-ին ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ Իրանը կարձակի մեկ տոննայից ավելի քաշ ունեցող մարտագլխիկներով հրթիռներ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru