Իրանը սպառնացել է Թրամփին
Իրան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Իր խոսքում, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում, նա զգուշացրել է, որ Իրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից։
Լարիջանին նշել է, որ Իրանի ժողովուրդը նախկինում նույնպես դիմակայել է ճնշումներին և հավելել է, որ նույնիսկ ամենահզոր պետությունները չեն կարողացել կոտրել երկրի դիմադրությունը։ Նա նաև զգուշացրել է Թրամփին՝ ասելով, որ պետք է զգուշանա, որպեսզի ինքն էլ չհայտնվի «կորածների շարքում»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թեհրանը փորձի խոչընդոտել նավթի մատակարարումները Օրմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կարող է բազմապատկել Իրանի դեմ հարվածների ուժը։ Նա նաև սպառնացել էր հարվածել այնպիսի թիրախների, որոնք Իրանի համար կարող են ծանր հետևանքներ ունենալ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru