NYT․ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել հարվածների առաջին օրը
Իրան
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների առաջին օրը։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ նախկին առաջնորդ Ալի Խամենեիի որդին ստացել է ոտքերի վնասվածքներ և այդ պատճառով մինչ այժմ չի հայտնվել հանրության առաջ։ Նշվում է նաև, որ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ցանկացած տեղեկություն կարող է ռիսկի տակ դնել նրա անվտանգությունը ։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեին պետք է ուշադրությամբ լսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը։ Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել Խամենեիի հնարավոր վիրավորման մասին տեղեկությունները։ Նախկինում հաղորդվել էր նաև, որ Թրամփը կարող է աջակցել Խամենեիի դեմ հարձակմանը, եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում