NYT․ Իրանի հարվածներից վնասվել է ԱՄՆ-ի առնվազն 17 ռազմական օբյեկտ
Իրան
Իրանի հարվածների հետևանքով վնասվել է Միացյալ Նահանգների առնվազն 17 ռազմական օբյեկտ Մերձավոր Արևելքում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վերլուծելով բարձր որակի առևտրային արբանյակային լուսանկարներ, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութեր, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների և իրանական պետական լրատվամիջոցների հայտարարությունները։
Ամերիկացի զինվորականների գնահատմամբ՝ Իրանի պատասխան հարվածների ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Թեհրանը հակամարտությանը ավելի լավ էր պատրաստված, քան ակնկալում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, վնասվել են մի շարք կարևոր ռազմական բազաներ։
Վնասված օբյեկտների թվում են Սաուդյան Արաբիայում գտնվող Prince Sultan ավիաբազան, Քուվեյթում գտնվող Ali Al Salem ավիաբազան և Camp Buehring ռազմաբազան, ինչպես նաև Քաթարում տեղակայված Al Udeid ավիաբազան՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական բազաներից մեկը։ Պենտագոնի տվյալներով՝ միայն Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբին հասցված հարվածների վնասը գնահատվում է մոտ 200 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում