Ես չեմ միջամտել Վահագն Չախալյանի ազատման գործին. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ նա չի միջամտել Վահագն Չախալյանի՝ բանտից ազատվելու գործին: Այս մասին նա հայտարարել է Դավոսում, ուր նա մեկնել էր մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին. փոխանցում է Грузия-Online-ը։
Իվանիշվիլիի խոսքերով՝ Վահագն Չախալյանի ազատման հարցը բարձրացվել էր հայ կաթողիկոս Գարեգին 2-րդի կողմից, սակայն ինքը հարցը հասցեագրել էր մեկ ուրիշ անձի:
«Հավատացա՛ծ եղեք, այն հարցերին, որոնք ինձ չեն վերաբերում, ես չեմ խառնվում: Բանտարկյալների ազատման հարցերը ես չեմ որոշում: Անցյալում են այն օրերը, երբ խնդիրները լուծվում էին միայն մեկ մարդու կողմից: Ես կաթողիկոսի ուղղած հարցը ուղղել եմ Սոզար Սուբարիին, ով էլ պատասխանել է: Ես նույնիսկ չեմ հիշում, թե նա ինչ է պատասխանել»,-հայտարարել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում