Իրանը հարվածել է երկու նավի Օրմուզի նեղուցում
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՊԿ) հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են անցնել Օրմուզի նեղուցով։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ նավերից մեկը շարժվել է Լիբերիայի դրոշի տակ և, ըստ իրանական կողմի, պատկանել է Իսրայելին։ ԿՍԻՊԿ-ի տվյալներով՝ նավը անտեսել է իրանական ռազմածովային ուժերի նախազգուշացումները, ինչից հետո այն ենթարկվել է հարվածի և կանգնեցվել։
Նշվում է նաև, որ երկրորդ նավը շարժվել է Թաիլանդի դրոշի տակ և նույնպես փորձել է անցնել նեղուցով։ Օրմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն նավթային երթուղիներից մեկը, և այնտեղ լարվածության աճը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում